Դեռ պարզ չէ՝ ովքեր կլինեն նախագահի տեղակալները. ՀՀԿ-ն խորհրդի նիստ չի հրավիրի

Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ է հրավիրելու, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու։ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Թադևոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է, որ խորհրդի ձևավորումը վերջնականապես ավարտելուց հետո նոր նիստ կհրավիրեն։ Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, թե մինչ տարեվերջ խորհրդի նիստ կհրավիրեն։ Ավելի վաղ Ռ. Թադևոսյանն էլ էր ասել, որ այդ նիստը մինչ տարեվերջ կհրավիրվի։ Երեկ արդեն անդրադառնալով այդ հարցին՝ նա չի բացառել, որ այդ նիստը ոչ թե մինչև տարեվերջ, այլ եկող տարվա սկզբին տեղի կունենա։ «Երբ խորհուրդը համալրենք, ձևավորումն ավարտենք, այդ ժամանակ էլ նիստ կանենք։ Մեր գրաֆիկը հո Նոր տարով, Ձմեռ պապով չի պայմանավորված», - ասել է նա։ Իսկ ՀՀԿ խորհրդի նիստի ինտրիգը Սերժ Սարգսյանի կուսակցական տեղակալների հարցն է, որտեղ Ռ. Թադևոսյանը չի բացառել, որ փոփոխություններ կլինեն։ Արդեն հայտնի է, որ առաջին տեղակալը լինելու է վարչապետ Կարեն Կարապետյանը։ Այս դեպքում թերևս ինտրիգը կարող է լինել Հովիկ Աբրահամյանի հարցը։ Հարցին՝ հնարավո՞ր է հրաժարականից հետո նա այլևս ՀՀԿ փոխնախագահ չդառնա, հատկապես, որ ԳՄ վերջին նիստին չի մասնակցել, Ռ. Թադևոսյանն ասել է. «Եկեք անուններով չասենք, դա նախագահի իրավունքն է։ Մեկ շաբաթ, թե երկու շաբաթ հետո կլինի, կտեղեկանանք»:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am