Պուտինը հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի հետ
TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Իրանի գերագույն ղեկավարի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հետ, ով աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը։ Վերջինս հաստատել է Պուտինի ու Վելայաթիի հանդիպումը, սակայն մանրամասներ չի ներկայացրել նրանց միջև զրույցից։ Վելայաթին Մոսկվա ժամանել է փետրվարի 1-ին և արդեն իսկ մի շարք հանդիպումներ է ունեցել ռուս գործընկերների հետ։ Ալի Աքբար Վելայաթին գրեթե 16 տարի (1981-1997 թվականներ) հանդիսացել է Իրանի արտգործնախարար։ Նա իրանցի ամենափորձառու դիվանագետներից մեկն է, ով մեծ ազդեցություն ունի Իրանի արտաքին քաղաքական կուրսի հստակեցման վրա։
