Չարբախում աղմկահարույց սպանությունների գործով որոնվում են հանցագործ աշխարհում վարկաբեկված Ճըվճըվ Արոյին ու նրա տղային՝ Սերժուլիկին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կողմից փնտրվում են Երևանի բնակիչներ Արա և Սերյոժա Վարդանյանները: Վերջիններս կասկածվում են այս տարվա նոյեմբերի 13-ին Երևան քաղաքի Շիրակի փողոցում գործող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած կրակոցներին և սպանություններին մասնակցություն ունենալու մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Վարդանյանը հանրությանը հայտնի, հանցագործ աշխարհում վարկաբեկված, Երևանի նախկին ավագանու անդամ, Ճըվճըվ Արո մականվամբ Արա Վարդանյանն է, իսկ Ս. Վարդանյանը՝ նրա որդին՝ քրեական պատմություններով հայտնի Սերժուլիկը: Քննչական մարմինն ու ոստիկանները ունեն տեղեկություններ, որ ծեծկռտուքին ու կրակոցներին, որը հետո ավարտվել է սպանություններով՝ ակտիվ մասնակցություն են ունեցել նրանք: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը նոյեմբերի 14-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շանգավիթի քննչական բաժնից տուն էր ուղևորվել Երրոդմասցի Լյովիկի սպանության գործով որպես կասկածյալ կալանավորված Տլեի եղբայրը՝ Դավիթ Հախանումյանը: Իրավապահները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ վերջինս նախօրեին՝ Երևանում Շիրակի փողոցում գործող «Լիա» գեղեցկության սրահում հնչած կրակոցներից տևական ժամանակ առաջ եղել էր նշված վարսավիրանոցի մուտքի մոտ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել էր, որ նա այդտեղ հանդիպել է հանցագործ աշխարհում վարկաբեկված Ճըվճըվ Արո մականվամբ Արա Վարդանյանի որդուն, ով գումար էր պարտք եղել Դավիթին ու Դավիթը վերցնելով գումարը՝ հեռացել էր նշված շենքից: Իրավապահները նաև պարզել էին՝ հնչած կրակոցների ժամանակ որտեղ էր եղել Տլեի եղբայրը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում իրավապահներից մի քանիսն ասել էին. «Ցանկացած ինֆորմացիա նման աղմկահարույց քրեական գործերում մենք պարտավոր ենք ճշտել: Թեպետ հենց սկզբից էլ ունիենք նաև այն կասկածները, որ Տլեի եղբոր՝ Դավիթի անունը փորձում էին կապել այս սպանությունների հետ, որպեսզի շեղեին իրավապահներիս, սակայն մենք ցանկացած տեղեկատվություն ճշտում ենք, մանավանդ, մի այնպիսի դարաշրջան ենք ապրում, որ ամեն քայլափոխի տեսախցիկներ են և նույն տեսախցիկների շնորհիվ է հաստատվել Դավիթի անմեղությունը այս դեպքում, քանի որ հանցագործությունը կատարելու ժամանակ նա եղել է Նորագավիթում»: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի 6 66 666 6666  

դիտվել է 16 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am