Դեռահաս մահապարտները մարզվում են
Ահաբեկչական կազմակերպությունները Սիրիայում դեռահաս մահապարտների խումբ են նախապատրաստել երկրում ահաբեկչական ակտեր կատարելու համար: Այս մասին գրում է Interfax-ը` վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովին: «Սիրիայի ընդդիմությունից մեզ հասած տվյալների համաձայն` Իդլիբ գավառում «Ջաբհաթ ան-Նուսրա» և «Ահրար աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումների գրոհայինները դեռահասների խումբ են նախապատրաստել, որոնք հատուկ նախապատրաստական դասընթացներ են անցել: Նրանց ծրագրվում է օգտագործել խաղաղ քաղաքացիների նկատմամբ ահաբեկչություններ գործելու նպատակով Դամասկոս, Հոմս և Լաթաքիա գավառներում»,- ասել է գեներալ-մայորը:
