Գյուղատնտեսության փոխնախարար ռոբերտ Մակարյանը լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց,որ եթե գյուղացիները չկարողանան իրենց բերքի դիմաց ստանալ գումարները՝ Գյուղնախը կպաշտպանի նրանց շահերը։ Թե ինչ ընկերություն է նրանց պարտք ու ով է սեփականատերը, բոլորովին կարեւոր չէ,պնդեց փոխնախարարը:
«Առհասարակ լավ կլիներ, եթե նրանք առաջինը դիմեին դատարան ու հայտնեին, որ գործարանը, ըստ պայմանագրի, իրենց չի վճարում։ Այլ ոչ թե մեկ տարի ու երեք ամիս սպասեին։ Բայց եթե գործը դրան է հասել, ապա մենք գյուղացիներին կօգնենք։ Մենք նրանց գործով դիմել ենք դատախազություն։ Կարծում եմ, որ դա մեր ասածի լավագույն հաստատումն է։ Պարզել, արդյոք պետչինովնիկներն են այդ բիզնեսի տերը, թե ոչ, մեր խնդիրը չէ։ Մեզ համար դա կարեւոր էլ չէ։ Լինի պատգամավոր, կամ թեկուզ նախարար»,-նման կերպ պատասխանեց հարցին, թե ինչու այդ դեպքում հետաքննություն չի սկսվել «Վինար» գործարանի սեփականատիրոջ՝ պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարոյի) դեմ, Մակարյանը հայտնել է, որ այս տարի Գյուղնախը առաջին անգամ դիմել է դատախազություն, որպեսզի պաշտպանի այն գյուղացիների շահերը, որոնց գործարանը պարտք է։
