Կփակվեն սանիտարահիգիենիկ նորմերին չհամապատասխանող մսի կրպակները
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը հիշեցրեց,որ , որ անցնող տարում տեսչությունը ստուգումներ է իրականացրել Խորենացու փողոցի վրա գտնվող մսի շուկայում՝ որից հետո որոշում է կայացվել՝ հունվարից հետո միանշանակ կփակվեն այն բոլոր կրպակները, որոնք չեն համապատասխանի սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին: Անդրադառնալով 2016-ի ընթացքում Տավուշի եւ Լոռու մարզում խոզերի անկման բոլոր 3 դեպքերին, նշեց, որ դրանք հետեւանք են եղել տերերի կողմից տրվող անորակ կերի: 2017-ին Հայաստանում կգործի սպանդանոցների բավարար քանակ, որտեղ հնարավոր կլինի անհրաժեշտ ամբողջ ծավալով սպանդ իրականացնել,տեղեկացրեց ոլորտի պատասխանատուն:
