Տեղի է ունեցել փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի մենագրության շնորհանդեսը
Այսօր տեղի է ունեցել իրավաբանական գիտությունների թեկնածու, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի «Ապացուցման միջոցները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարությունում» վերտառությամբ մենագրության շնորհանդեսը:Գրքի ներկայացման շնորհակալական խոսքում Արա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել Գլաձոր համալսարանի ռեկտոր իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժորա Ջհանգիրյանին՝ նշելով որ կրթության համար երախտապարտ է իր հարազատ բուհին: Նա շնորհակալություն է հայտնել իր գիտական ղեկավար Ռաֆիկ Պետրոսյանին, ով նաև մենագրության խմբագիրն է: Եզրափակելով խոսքը՝ Արա Զոհրաբյանը կարևորել է մենագրության իրական կիրառումը և օգտակարությունը, նշելով, որ չի ցանկանում, որ այն ուղղակի թղթին հանձնած աշխատանք մնա:
