Դոնբասում թեժ մարտեր են ընթանում, կան զոհեր
Դոնբասի Դեբալցևոյի շրջակայքում մարտեր են ընթանում: Ավելի վաղ ինքնիշխան Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ոստիկանությունը հայտնել է, որ ուկրաինական անվտանգության ուժերը կիրակի օրը փորձել են խախտել պաշտպանական գիծը Դեբալցևոյի ուղղությամբ, ինչն էլ բախման պատճառ է դարձել: Առ այսօր բախումների հետևանքով զոհվել են 4 զինյալներ: «Քաղաքում լարված իրավիճակ է, Դեբալցևոյի շրջակայքում ընթանում են մարտական գործողություններ: Քաղաքում հարձակումներ չկան, սակայն պայթյունների ձայներն ու տատանումները զգացվում են»,- պատմել են տեղական աղբյուրները РИА Новости-ին: Այդ նույն տարածքում 2015 թվականի փետրվարի կեսերին մարտեր են ընթացել անվտանգության ուժերի և աշխարհազորայիների միջև: Վերջիններս հայտարարել էին մի խումբ գերի վերցնելու մասին: Բացի այդ, ԼԺՀ նախագահը հայտարարել էր, որ Դեբալցևոյի տարածքում զոհվել են մոտ 3000 ուկրաինական զինվորականներ:
