«Ուժեղ քաղաքական կամքն առկա է». Հասան Ռոուհանի

Այսօր Երևանում մեկնարկած Հայաստան-Իրան գործարար համաժողովին մասնակցեցին ՀՀ նախագահ Սերժ  Սարգսյանն ու պաշտոնական այցով ՀՀ ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին: Նախագահները փակեցին համաժողովը կարճ ելույթներով: ԻԻՀ նախագահ Հասան Ռոուհանին ասաց, որ իրանական պատվիրակությունը հյուրընկալվել է բարձր մշակույթ ունեցող և բարեկամ Երևանում և ՀՀ կառավարությանը: «Իրանահայերի գոյությունն Իրանում համարվում է  շատ ուժեղ կապող օղակ Հայաստանի և Իրանի միջև, և  մենք պետք է այդ հնարավորությունները լավագույնս օգտագործենք, դա անելու համար երկու  կառավարությունները պետք է կարողանան ապահովել համապատասխան պայմաններ երկու երկրների առևտրականների և գործարարների, տնտեսական ոլորտի ձեռներեցների համար: Հավանական խոչընդոտները պետք  վերացվեն: Առաջին կարևոր հանգամանքն այն է, որ ուժեղ կամքն ԻԻՀ-ի և ՀՀ-ի իշխանությունների մոտ առկա է և այդ կամքը չափազանց կարևոր է, երբ բարձր մակարդակում հաստատակամ լինենք և կամք ունենանք, ավելի հեշտ հնարավոր կլինի խնդիրները և հավանական խոչընդոտները վերացնել: Ես նախագահի հետ հանդիպման և ասուլիսի ժամանակ  այդ կամքը լավագույնս նկատեցի,  ՀՀ իշխանությունները ցանկություն ունեն զարգացնելու հարաբերությունները: Կարևոր քայլ կատարվեց՝ ոչ արտոնագրային ռեժիմի սահմանումն էր: Տուրիզմի մասին նշեց պարոն նախագահը, դա  ոլորտներից միայն մեկն է, երբ ոչ արտոնագրային ռեժիմ է անհրաժեշտ, դա սահմանվում է առևտրային նպատակներով, գիտական, ժամանցի, կրթության նպատակներով, հեշտությամբ կարող են փոխայցելություններ լինել: Այսօր պարոն վարչապետն ասում էր, որ այնպես պետք է անենք, որ էժան օդանավով կարողանանք երկու երկրների միջև կապ հաստատել, որպեսզի մարդիկ չնչին ծախսերով փոխայցելություններ կատարեն, հետո էլ անհրաժեշտ կլինի էժան հյուրանոց: Ամեն դեպքում, ճիշտ է այն խոսքը, որ մենք պետք է օգտագործենք եղած հնարավորություններն ի շահ երկու երկրների: Չափազանց ուրախ եմ, որ ինձ ասացին, որ այսօրվանից Մեղրիի և Ագարակի բնակիչները կարող են իրանական գազ օգտագործել, և այսօրվանից գազն արդեն բոցավառվեց այդ երկու քաղաքներում: Սա նշանակում է, որ ականատեսն ենք ներդրված ջանքերի արդյունքին, գազը կարող է նպաստել ՀՀ-ի զարգացմանը, և, ինչպես ժողովրդի սրտերն են ջերմ, մարդկանց տներն  էլ կջերմանան»,- ասաց Ռոուհանին:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am