Որտեղից եւ ում կողմից են կերերը ներմուծվել. շուտով կպարզվի
Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը տեղեկացրեց, որ 2016-ի ընթացքում Տավուշի եւ Լոռու մարզում խոզերի անկման դեպքերի հետ կապված քրեական գործեր են հարուցվել, եւ իրավապահներն աշխատանքներ են տանում՝ պարզելու՝ որտեղից եւ ում կողմից են կերերը ներմուծվել: Մյուս բանախոս ՍԱՊԾ բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանն էլ տեղեկացրեց, որ անցնող տարում հանրապետությունում նմուշառվել է մոտ 6 հազար տեսակի մշակաբույս, այնուհետեւ ներկայացվել բուսասանիտարական լաբորատոր փորձաքննության: «Ստացվելիք բոլոր արդյունքները պետք է ուղարկվեն գործընկեր երկրների շահագրգիռ շրջանակներին՝ կանխելու արտահանման հնարավոր արգելքները»,- ասաց նա Անդրադառնալով հայկական կոնյակի վարկանիշի բարձրացման թեմային, բանախոսը նկատեց, որ այս տարի Հայաստան են ներմուծվել կոնյակի հումքի որակի վերահսկողության հատուկ սարքավորումներ: Որոշվել է ստեղծել յուրահատուկ սորտերի իզոտոպային բանկ: Հետազոտվել են բազմաթիվ տնտեսվարողների այգիներ:
