Արման Սահակյանը թվախեղդ արեց
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը տարեվերջյան մամուլի ասուլիսում նշեց, որ պետական գույքի օտարումից ստացված միջոցները 2016 թվականին կազմել են 6 մլրդ 859 մլն դրամ՝ 2015 թ. ցուցանիշների համեմատ ավելանալով 4 մլրդ 422 մլն դրամով:Ինչպես տեղեկացրեց պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են շուրջ 50 մլն դրամ։ Պետական գույքի վարձակալությունից էլ պետական բյուջե է մուտքագրվել 221 մլն 227 հազար դրամ՝ նախատեսված 192 մլն 400 հազար դրամի փոխարեն։ «Պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են շուրջ 50 մլն դրամ: Անցյալ տարվա ցուցանիշը գրեթե նույնն է: Պետական գույքի վարձակալությունից 15.12.2016թ. դրությամբ, փաստացի պետական բյուջե է մուտքագրվել 221 մլն 227 հազ. դրամ՝ նախատեսված 192 մլն 400 հազարի փոխարեն: ՀՀ պետական սեփականություն հանդիսացող շենք- շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման պայմանագրերից փաստացի մուտքագրվել է 83 մլն 944 հազ. դրամ: Անցած տարի փաստացի մուտքագրվել էր 61 մլն 871 հազ. դրամ, որն այս տարի գերազանցվել է 36%-ով: Պետական սեփականություն համարվող հողերի կադաստրային արժեքի վճարումից մուտքերը 2016-ին կազմել են 38 մլն 578 հազ.դրամ»,- ասաց Սահակյանը: Նրա հաղորդմամբ՝ օտարումից, մասնավորեցումից, վարձակալութունից, կապի սարքավորումների տեղակայումից ու հողի կադաստրային արժեքի մուտքերից ստացված դրամական միջոցները 2016-ին կազմել են 7 մլրդ 252 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 4 մլրդ 477 մլն դրամ, համայնքային բյուջեներ՝ 2 մլրդ 711մլն 629 հազ. դրամ, ՊՈԱԿ-ների բյուջեներ՝ 64 մլն 103 հազ. դրամ: Լուծարման գործընթացում է գտնվում 22 կազմակերպություն։ Բռնագաղթած եւ Հայաստանի քաղաքացիություն ստացած ընտանիքներին էլ Արման Սահակյանն ուրախ լուր հաղորդեց․ կառավարության որոշումներով 14 ընտանիք սեփականաշնորհել է իր զբաղեցրած բնակելի տարածքները, տեղաբնակ 44 ընտանիքի նվիրատվությամբ հատկացվել են իրենց սենյակները։ Ընդհանրապես 2011 թվականից առայսօր լուծվել է մայրաքաղաքի եւ մարզերի հանրակացարաններում բնակվող 366 ընտանիքի սեփականության խնդիր, որից 253-ը՝ նվիրատվության, 113-ը՝ սեփականաշնորհման ճանապարհով։
