Թուրքիան գիշերները գրոհայիններին զենք է մատակարարում. ՌԴ ՊՆ
Թուրքիան սիրիական Իդլիբ եւ Հալեպ քաղաքներում գիշերները ահաբեկիչներին գրոհայիններ եւ զենք է մատակարարում: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: Նա լրագրողներին ցուցադրել է Թուրքիայի եւ Սիրիայի սահմանին Սարմադա-Ռեյհանլիի շրջանում անցակետի պատկերը: «Հենց այս կետով է Թուրքիայի տարածքից առավելապես գիշերային ժամերին իրականացվում Սիրիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Հալեպ եւ Իդլիբ քաղաքները գրաված ահաբեկիչներին գրոհայիններով եւ զենքով ապահովումը», — NEWS.am-ի փոխանցմամբ՝ ասել է Կոնաշենկովը:
