Հայերը մտածող ու աշխատասեր են Մխիթարյանի նման. Կլոպ
«Ես չեմ կասկածում, որ Մխիթարյանը աշխարհի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է: Նա փայլուն կերպով միավորում է իր տեխնիկան և արագությունը: Շատ, շատ քիչ ֆուտբոլիստներ կան, որոնց մասին կարելի է նույնը ասել: Կան գործոններ, որոնց շնորհիվ լավագույն շախմատիստները Հայաստանից են, ինչպես Մխիթարյանն է: Այո, մյուս երկրներում նույնպես շախմատիստներ կան, բայց Հայաստանում շատ ավելի շատ, քան դա կարելի էր սպասել: Նրանք մտածող են, աշխատասեր և նպատակասլաց»,-նախորդ տարի լույս տեսած իր «Կարդալով խաղը» գրքում գրել է անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ով Դորտմունդի «Բորուսիայում» աշխատելու տարիներին եղել է ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մարզիչը:
