Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քաղաքականություն մուտք գործելու հայտարարությունից հետո հայտարարությամբէ հանդես եկել Արթուր Ալեքսանյանի (Ամարասի Արթուր) հիմնադրած «Միացյալ Հայաստան» շարժումը՝ հայտնելով աջակցություն Սեյրան Օհանյանին: Մեր տեղեկություններով մեկ օր առաջ Ամարասի Արթուրի տանն է հյուրընկալել Սեյրան Օհանյանը եւ երկար քննարկել են ստեղծված իրավիճակը ու շարժման հայտարարության գրեթե նույնաբովանդակ զրույց է ծավալվել ու հանդիպման ժամանակ է Ամարասի Արթուրը աջակցության որոշում կայացրել:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Սեյրան Օհանյանի սպասված քաղաքական հայտը ստեղծված բարդ ներքաղաքական իրավիճակին նոր ու հաղթական լիցք է հաղորդում:Փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող մեր երկրի բարձրագույն իշխանությունը կարո՛ղ է և պետք է ներառի մարտական հիրավի փառավոր ուղի անցած՝ հաղթանակներից չհպարտացած և կորուստներից չընկճված հրամանատարների:Վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետության միակ կայացած կառույցի՝ բանակի ստեղծման ակունքներում կանգնած և կայացման գործում մեծագույն ներդրում ունեցած մարտական գեներալը ի վիճակի է նույն հաջողություններին հասնել նաև քաղաքական ասպարեզում: Ժամկետանց ու պարտված քաղաքական գործիչներին փոխարինելու է գալիս երկրի հոգսերով իսկապես մտահոգ, իր կենսագրությամբ հաղթանակներ ամրագրած մտավորական, մարտական գեներալը:Ուստի Միացյալ Հայաստան շարժումն անվերապահորեն սատարում է Սեյրան Օհանյանին և իր համախոհներին, գաղափարակիցներին, նաև մարտական ընկերներին կոչ է անում միանալ նոր ձևավորվող քաղաքական ուժին: Մենք մեր ողջ ներուժը, մեր կարողություններն ու հնարավորությունները օգտագործելու ենք Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորվող քաղաքական ուժի հաղթանակի համար»:
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը