Տրանսպորտի նախարարության շենքում հյուրանոց.Արման Սահակյանը դեմ չէ
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում, խոսելով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի վաճառքից, ընդգծեց, որ 28 միլիոն դոլար մեկնարկային գնով հայտարարված աճուրդը չի կայացել, քանի որ գնորդ չկա այս պահին: Արման Սահակյանն ասաց նաև, որ շենքի արտաքին տեսքի հետ կապված փոփոխություններ չեն լինի և հնարավոր գնորդի համար ֆիքսված են կետեր, որոնց մեջ է մտնում նաև հենց այդ հանգամանքը: Նրա խոսքով՝ ցանկալի է, որ Հանրապետության հրապարակը վերածվի զբոսաշրջային կենտրոնի, իսկ շենքի հավանական գնորդների մասով էլ ցանկալի կլինի, որ, պահպանելով շենքի արտաքին տեսքը, կառուցվի հյուրանոցային համալիր: Արման Սահակյանն անդրադարձավ նաև 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին իր հնարավոր մասնակցությանը: «Եթե լինի քաղաքական որոշում, ապա ես ռեյտինգային ընտրակարգով կմասնակցեմ»,- ասաց նա:
