Ռուս միլիարդատերը ոչ մի պահանջ չունի իր Rolls Royce-ը վնասած վարորդից
Չելյաբինսկից միլիարդատեր Ալեքսանդր Արիստովը ոչ մի պահանջ չունի ВАЗ-2114 մակնիշի մեքենայի վարորդի հանդեպ, ով օրերս բախվել է իր Rolls Royce ավտոմեքենային, գրում է ՏԱՍՍ գործակալությունը` գործարարի մամուլի ծառայության ներկայացուցիչ Ռոման Գրիբանովին հղումով։
«Գործարարը չունի ոչ մի պահանջ վարորդի հանդեպ, ով վնասել է իր Rolls Royce մեքենան»,- ասել է Գրիբանովը` նշելով, որ ավտոմեքենան ապահովագրված է եղել:
Նա նաև հայտնել է, որ մեքենան այժմ գտնվում է վերանորոգման մեջ, ինչպես և մյուս մեքենան, որը փետրվարի 2-ի երեկոյան հարվածել է Rolls Royce-ին:
Գրիբանովը նշել է, որ Արիստովը մեքենան գնել է 3 տարի առաջ: Եվ այն արդեն ամենաթանկ մեքենան չէ Չելյաբինսկում, ինչպես կարծում են մի շարք ԶԼՄ-ներ:
