Թրամփը հրաժարվել է ներառել Ռուսաստանը գլխավոր սպառնալիքների ցուցակում
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիան չի ներառել Ռուսաստանը ԱՄՆ-ի համար գլխավոր սպառնալիքների ցուցակում: Այս մասին հայտնում է Foreign Policy (FP)-ը: Ցուցակում ներառվել է պայքարը «Իսլամական հանրապետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ, կիբերհարձակումների նոր ստրատեգիաների մշակումը, ինչպես նաև բյուջետային դեֆիցիտի նվազեցումը: Բացի այդ, փաստաթղթում նշվում է նաև Պենտագոնի ներկայացուցիչների հետ բրիֆինգները նվիրված Չինաստանին և Հյուսիսային Կորեային: Դոնալդ Թրամփի ադմինիստրացիայի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել, թե ինչու Ռուսաստանը չկա այդ ցուցակում՝ ասելով, որ ցուցակը դեռ չի կարելի վերջնական համարել: 2015 թվականի հուլիսին Պենտագոնը հանրային դարձրեց ԱՄՆ նոր ռազմական ստրատեգիան: Այն հատվածում, որը վերաբերում էր Ռուսաստանին, նշվում էր, որ երկիրը մեծ ներդրում ունի թմրանյութերի և ահաբեկչության միջազգային պայքարում: Սակայն ՌԴ զինված ուժերը խարխլում են անվտանգությունը ուղղակի կամ միջնորդավորված կերպով:
