Ասադին դիմադրող խմբերը պայմանավորվել են ԻՊ-ի հետ
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Սիրիայի որոշ խմբեր, որոնք պաշտոնական Դամասկոսին դեմ են հանդես գալիս, պայմանավորվել են «Իսլամական պետության» զինյալների հետ առևտրի գնալ։ Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։ «Հարցն այն է, որ ԻՊ-ի խմբավորումներին իբր դեմ հանդես եկող զինյալները, ներառյալ նրանք, որոնք «Ջեբհաթ ան-Նուսրա» և «Ահրար աշ-Շամ» խմբավորումների անվան տակ են հանդես գալիս, մեկ տարի առաջ համաձայնագիր են կնքել Արևելյան Սիրիայի այլ շրջաններում վառելիքի ու զինամթերքի մատակարարման վերաբերյալ»,-հայտարարել է Զախարովան։ Ավելի վաղ Սիրիայի բանակցությունների բարձրագույն խորհրդի ներկայացուցիչ Սալեմ ալ-Մուսլադը հայտարարել էր, որ սիրիական ընդդիմությունը պատրաստ է պայքարել Ռուսաստանի հետ՝ ընդդեմ «Իսլամական պետության» զինյալների, եթե ռուսական օդուժը դադարեցնի Սիրիայի տարածքում օդային հարվածներ հասցնելը։
