ՌԴ ներկայությունը զսպիչ գործոն՝ ըստ Վիգեն Սարգսյանի
Lenta կայքին տված հարցազրությցում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ասել է, թե Հայաստանում ռուսական ներկայությունը, ինչպես նաև ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ռազմա-քաղաքական համագործակցության ընդլայնումը կարևոր զսպիչ գործոն է հանդիսանում, որը խոչընդոտում է ռազմական գործողությունների վերսկսումը։ «Ռուսական ռազմաբազան ներառված է Հայաստանի տարածքում ստեղծված հայ-ռուսական զորախմբում: Մենք իրագործում ենք զորքերի կիրառման համատեղ օպերատիվ պլանավորում՝ելնելով անվտանգության ապահովման համատեղ շահերից։ Իսկ ռուսական ռազմաբազայի ու Հայաստանի հակաօդային պաշտպանության ու ավիացիայի ստորաբաժանումներն իրականացնում են համատեղ մարտական հերթապահություն՝ լուծելով մեր օդային սահմանների անվտանգության ապահովման կարևորագույն խնդիրը»,-ասել է ՀՀ պաշտպանության նախարարը։
