«ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը խոչընդոտ չէ». Վիգեն Սարգսյան
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել ռուսական Lenta կայքին, որի շրջանակում անդրադարձել է ռազմավարական ոլորտին առնչվող մի շարք կարևոր հարցերի: Հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի ակտիվ համագործակցությունը չի հակասում արդյոք ռուս-հայկական համագործակցությանը, Վիգեն Սարգսյանը պատասխանել է, որ Հայաստանի և ՆԱՏՕ-ի համագործակցությունը սկսվել է 1994թ․, երբ Երևանը միացել է դաշինքի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին։ «ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը սկսվել է 1994թ․, երբ Երևանը միացավ դաշինքի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրին։ Ինչպես նշեցի, մեր զինծառայողները մասնակցում են խաղարարարական օպերացիաների, ինչը թույլ է տալիս անգին հմտություններ ձեռք բերել երկրագնդի տարբեր կետերում խաղաղության ապահովմանն ուղղված գործողությունների պլանավորման և անցկացման գործում։ Մենք, բնականաբար, ժամանակակից խաղարարական առաքելությունների ոլորտում ստացված գիտելիքներով, փորձով կսիվում ենք ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցների հետ։ Համոզված եմ, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը խոչընդոտ չի հանդիսանում հայ-ռուսական հարաբերությունների համար»,-նշել է Վիգեն Սարգսյանը։
