«Սասնա ծուռ» Հովհաննես Հարությունյանը կասկածելի վարք է դրսևորում, ադեկվատ չէ. փաստաբան. Armtimes.com

«Սասնա ծռեր» խմբի անդամներից Հովհաննես Հարությունյանը, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին վիրավորվել է և 5 ամիս է՝ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում», վերջին օրերին տարօրինակ վարքագիծ է դրսևորում՝ տպավորություն թողնելով, որ գտնվում է ինչ-որ դեղերի ազդեցության տակ: Այդ մասին Armtimes.com-ի հետ զրույցում հայտնել է Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը: Նա պատմեց, որ իր վերջին մեկ շաբաթվա այցելությունների ընթացքում Հովհաննեսը կամ քնած է եղել կամ ոչ ադեկվատ վիճակում. «Դեկտեմբերի 9-ին այցելեցի, Հովհաննես Հարությունյանը քնած էր: Ինձ ասացին, որ հոգեբույժներ էին եկել, ինչ-որ դեղեր էին տվել: Նշեցին նաև, որ անհանգիստ վիճակում է եղել: Դա ինձ տարօրինակ թվաց, քանի որ 5 ամիս է՝ նման բան չեմ նկատել: Հետո դեկտեմբերի 10-ին այցելեցի, էլի քնած էր, չկարողացա իր հետ զրուցել և կրկին որևէ պարզաբանում չստացա, որովհետև ոչ աշխատանքային օր էր: Դեկտեմբերի 11-ին իմ այցելության պահին արթուն էր, բայց անհասկանալի վիճակում. կամ հոգեմետ  դեղերի ազդեցության տակ էր կամ ցավից շոկային վիճակում էր, տարօրինակ վարքագիծ էր իր մոտ»,- ասաց Սարգսյանը: Հարցին, թե ինչպես էր այդ վարքագիծը դրսևորվում՝ փաստաբանը պատասխանեց. «Ադեկվատ չէր: Իր հետ խոսելիս հասկանում էի, որ ինչ-որ բանի ազդեցության տակ է, իր ասածը չի հասկանում, կարծես հալյունացիների մեջ լիներ»: Այնուհետև, ըստ փաստաբանի՝ Հովհաննեսին այցելել է դեկտեմբերի 12-ին, քանի որ այդ օրը նրա գործով դատական նիստ կար և Հովհաննեսը դիմում էր գրել՝ խնդրելով ապահովել նիստին իր մասնակցությունը: «Չնայած դրան Հովհաննեսը չկարողացավ մասնակցել նիստին, նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը տեղի ունեցավ դեկտեմբերի 15-ին, այդ օրը ևս նա դատարան չներկայացավ: Փորձեցի պարզաբանումներ պահանջել Դատապարտյալների հիվանդանոցից, որտեղ նա գտնվում է, տարբեր կառույցների դիմեցի՝ փորձելով նրանց ուշադրությունը հրավիրել: Ոչ Առողջապահության, որ Արդարադատության նախարարություններից ես որևէ լուրջ արձագանք չտեսա: Նույնիսկ ՄԻՊ գրասենյակ եմ ահազանգել, ՀՔԾ եմ դիմել՝ ահազանգելով Հովհաննես Հարությունյանի նկատմամբ իրականացվող գործողությունների վերաբերյալ, որը մահափորձ է հիշեցնում»,- ասաց Սարգսյանը: Չնայած այս ամենին՝ փաստաբանի խոսքով իր համար շատ զարմանալի է եղել այն, որ դեկտեմբերի 16-ին Հովհաննեսը հարցրել է, թե երբ է լինելու իր գործով նիստը. «Նա ոչինչ չէր հիշում այդ մեկ շաբաթից: Այդ օրն էլ սենյակից նաշադիրային սպիրտի հոտ էր գալիս: Ասացին՝ ինչ-որ բժիշկներ են եկել, ներարկում կատարել: Այսօր կրկին այցելեցի, կրկին նույն վիճակում էր՝ ինչ-որ բանի ազդեցության տակ, կաշկանդված, նման անհասկանալի վարքագիծ էր դրսևորում»,- հայտնեց փաստաբանը:   Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 144 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am