Ի՞նչ կտա Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն Թուրքիայում երեքշաբթի օրը փակ էին ԱՄՆ-ի դիվանագիտական բոլոր հաստատությունները՝ նախորդ օրը Ռուսաստանի դեսպանի սպանության պատճառով։ Սպանությունից հետո Թուրքիայի անվտանգության ուժերը ձերբակալել են 6 անձանց, այդ թվում սպանությունն իրականացրած 22-ամյա ոստիկանի ընտանիքի անդամներին։ Թուրքիայի իշխանության որոշ ներկայացուցիչներ հայտարարում են, թե երկուշաբթի օրը Արվեստի ցուցահանդեսում Ռուսաստանի դեսպանի սպանությունն իրականացրած ու տեղում սպանված ոստիկանը կապեր է ունեցել ԱՄՆ-ում բնակվող թուրք կրոնավոր Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ, չնայած Գյուլենը հանդես է եկել սպանությունը դատապարտող հայտարարությամբ։ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ ամենասուր պահը 2Օ15 թվականի նոյեմբերից հետո ընկած ժամանակահատվածն էր, երբ թուրքական ուժերը Սիրիայի տարածքում կործանեցին ռուսական ռազմական մի օդանավ։ Թուրքիան շատ ավելի ուշ ներողություն հայտնեց կատարվածի համար։ Սակայն կողմերի միջեւ կա եւս մի մեծ խոչընդոտ։ Սիրիայի քաղաքացիական պատերազմում Մոսկվան ու Անկարան աջակցում են հակառակ կողմերին։ Արվեստի ցուցահանդեսում դեսպանի սպանությունն էլ հաջորդեց Ռուսաստանի դեմ սկսված բողոքի ցույցերին, որոնց մասնակիցները մեղադրում էին Մոսկվային՝ Սիրիայի կառավարությանն աջակցելու ու ընդդիմադիր ուժերին գլխավոր հարվածները հասցնելու մեջ։ Սակայն Մոսկվան ու Անկարան, փորձելով մի կողմ դնել այդ հակասությունները, սկսել են Հալեպից քաղաքացիական անձանց դուրս բերելու շուրջ բանակցություններ։ Դեսպանի սպանության առիթով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մեղադրանքներն ուղղված չէին ընդդեմ Թուրքիայի կառավարության։ Սպանությունը սադրանք անվանելով՝ Պուտինն ասում է, թե ՝՝ Սրա համար կա մեկ պատասխան՝ ահաբեկչության դեմ պայքարն ուժեղացնելը, այնպես որ սրիկաները դա իրենց մաշկի վրա լավ զգան՛՛։ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Էրդողանը համաձայն է Պուտինի հետ, եւ հայտարարել է, թե ՝՝Պուտինի հետ հանդիպման ընթացքում միասին եկել ենք այն եզրահանգման, որ դա իրոք սադրիչ գործողություն է եղել՛՛։ Սակայն, դեսպան Կարլովի սպանության ՝՝սադրիչ՛՛ այս գործողությունը ռուսական կողմը կարող է օգտագործել իր շահերի համար, ասում են որոշ փորձագետներ։ ՝՝Սիրիայի հարցով բանակցությունների համար Պուտինն այն կարող է կիրառել Սիրիայի հարցով բանակցություններում որպես հաղթաթուղթ՛՛, ասում է վերլուծաբաններից Ալեքսանդր Գոլցը, երբ այլ փորձագետներ շարունակում են, ասելով, որ դրա դեմ Էրդողանն այսօր չունի համապատասխան հաղթաթուղթ։

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am