Իրանը շարունակելու է իր հրթիռային ծրագիրը
Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական բանակի հրամանատար Աթաոլլահ Սալեհին հայտարարել է, որ Իրանը շարունակելու է իր հրթիռային ծրագիրը. «Մենք որևէ ուշադրություն չենք դարձնում Իրանի հանդեպ քննադատությունների վրա։ Հրթիռային ծրագիրը չի խախտում միջուկային գործարքի պայմանները։ Հրթիռային ծրագիրը չի սպառնում հարևան երկրների անվտանգությանը»։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիան ԵՄ-ին կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի հանդեպ՝ կապված բալիստիկ հրթիռի փորձարկման հետ։
