Հոր և որդու միջև ՀՀԿ–ն ընտրեց «չարյաց փոքրագույնը». Լիսկան` ռեյտինգային ցուցակում. «Փաստ»
«Փաստն» արդեն տեղեկացրել էր, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի որպես ՀՀԿ ռեյտինգային ցուցակի «ներկայացուցիչ»: Այս առաջադրման հետ կապված երեկ «Փաստին» հետաքրքիր մանրամասներ հաղորդեցին: Պարզվում է` Սուրիկ Խաչատրյանը, մտածելով, որ իր թեկնածությունը ՀՀԿ–ում կմերժեն, կուսակցության վերնախավին էր ներկայացրել որդու` Տիգրանի թեկնածությունը: Դե, ղեկավարությունն էլ ծանրութեթև էր արել ու հասկանալով, որ Լիսկայից պրծում չկա, ընտրել էր «չարյաց փոքրագույնը»` հորը: Գուցե քննարկել էին, թե հայր ու որդուց ով է ամենավերջինը օրինազանցություն կատարել: Պարզվել էր` որդին, ով օրերս աղմկահարույց պատմության մեջ էր ընկել Կավալենկո Շահգալդյանի թոռան հետ կապված: Իսկ Սուրիկը բավական ժամանակ է «չեպե» չունի, և որոշեցին հորը «մտցնել» ռեյտինգային ցուցակի մեջ: Մանրամասներ ը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
