«Հրապարակ». ՄԻՊ-ի պատասխանը զարմացրել է
«Հրապարակ» թերթը գրում է. «Երաժիշտ Վահան Արծրունին իրեն ապօրինաբար ԱԱԾ կանչելու առիթով դիմել էր օմբուդսմեն Արման Թաթոյանին։ Հիշեցնենք, որ ԱԱԾ-ին հետաքրքրել էր, թե «Սասնա ծռերի» օրերին Արծրունին ինչ է արել, որտեղ է եղել։ «Անդրադառնալով Ձեր դիմումի մեջ նշված «քաղաքական ճնշմանը» եւ «խոսքի ազատության սահմանափակմանը» վերաբերող հարցադրումներին՝ անհրաժեշտ է նշել, որ տվյալ իրավիճակում հնարավոր չէ տալ նման գնահատական կամ որակում, քանի որ իրավապահ մարմնի հրավերն ընդունելու եւ առաջադրված հարցերին պատասխաններ ներկայացնելու վերաբերյալ ինչպես Ձեր դիմումում նշված, այնպես էլ ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները վկայում են, որ դա տեղի է ունեցել կամովին»,- պատասխանել է ՄԻՊ-ը: «Այսինքն՝ եթե գողը փոստատար ներկայանա, դու էլ դուռը բացես, ու ինքը քեզ կողոպտի, օրենքի խախտում չի կարող արձանագրվել, որովհետեւ դուռը կամովին ես բացել»,- եզրակացնում է հայտնի երաժիշտը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
