2016 թ. առանձնահատուկ էր՝ ստիպված եղանք հանգուցալուծել ՊՊԾ գնդի իրավիճակը. Նախագահ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ։ Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Նախագահի ուղերձում մասնավորապես ասվում է. «Ազգային անվտանգության մարմինների հարգելի՛ աշխատողներ, Շնորհավորում եմ ձեզ և համակարգի բոլոր վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ: Մեր ժողովուրդն իրավամբ ակնածանքով է վերաբերվում ազգային անվտանգության ոլորտի ներկայացուցիչներին, քանի որ դուք եք մեր պետականության հիմքերի, սահմանադրական կարգի և անվտանգության պահապանը: Ձեր առաքելությունը դուք կատարում եք պատասխանատվության բարձր զգացումով և հայրենիքին անսահման նվիրվածությամբ, որը հատկապես տեսանելի է այսօր, երբ մեր երկրի առջև ծառացած արտաքին մարտահրավերները թուլացման միտում չեն դրսևորում: Անցնող 2016 թվականն առանձնահատուկ էր մեր նորագույն պատմության մեջ: Մենք ստիպված եղանք դիմակայել մեզ անակնկալի բերելու անհաջող փորձ կատարած ոսոխին, իսկ դրանից ընդամենը ամիսներ անց հանգուցալուծել երկրի մայրաքաղաքի կենտրոնում զինված հարձակում իրականացրած և պատանդներ վերցրած հանցախմբի ստեղծած իրավիճակը: Այս և տարվա ընթացքում տեղի ունեցած այլ իրադարձությունների ժամանակ ազգային անվտանգության մարմինների ստորաբաժանումները, իրականացնելով իրենց գործառույթները, դրսևորեցին պատրաստվածության անհրաժեշտ մակարդակ, թույլ չտվեցին, որ կատարված ոտնձգություններն ունենան անդառնալի հետևանքներ մեր պետականության և սահմանադրական կարգի համար: Այս պայմաններում դուք նաև ամենօրյա աշխատանք եք իրականացնում փոփոխված Սահմանադրությունը կյանքի կոչելու հետ կապված միջոցառումների անվտանգ ու բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ: Ձեր կատարած աշխատանքը, համակարգի առջև դրված խնդիրների լուծման ընթացքում ցուցաբերած մասնագիտական բարձր հմտությունները վստահություն են ներշնչում, որ դուք նույն ոգով կշարունակեք մասնակցել երկրին ուղղված սպառնալիքների չեզոքացմանը, հասարակության անվտանգ ու բարեկեցիկ առօրյայի ապահովմանը: Կրկին շնորհավորում եմ ձեզ, մաղթում քաջառողջություն, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն մեր ժողովրդի»:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am