Սև կատու մի փնտրեք այնտեղ, որտեղ այն իրականում չկա.Իվետա Տոնոյան
Ինձ համար առնվազն բարոյական չէ Գյումրիում Գագիկ Ծառուկյանի կողմից տրամադրված աջակցության թեմայի անհարկի շահարկումը: Նախ՝ պարոն Ծառուկյանը 30 միլիոն դրամ ֆինանսական աջակցություն տրամադրել է տնակներում բնակվող մարդկանց, որոնց հետ անձամբ տնակային ավանում հանդիպում է ունեցել, այլ ոչ թե Գյումրու հրապարակում հավաքված մարդկանց, ինչպես փորձ է արվում ներկայացնել: Եվ այն, որ մի քանի մարդիկ կարող են դժգոհել, որ իրենց գումար չի հասել, չի նշանակում, որ պետք է ցեխ շպրտել կատարված հսկայածավալ աշխատանքի վրա: Լավ կլիներ, որ մարդիկ մի քիչ ավելի բարի լինեին, կարողանային տեսնել Գագիկ Ծառուկյանի կողմից կատարված լավ ու բարի գործը, քան թե փորձեին վատաբանել ու սև կատու փնտրել այնտեղ, որտեղ այն իրականում չկա: Ի դեպ, թե ամբողջ հանրությունը և թե հենց գյումրեցիները հիանալի գիտեն, որ Գագիկ Ծառուկյանի կողմից Գյումրիին տրամադրված աջակցությունը անընդհատ է ու շարունակական: Այնպես որ, ևս մեկ անգամ հորդորում եմ. որքան էլ որ բարդ է ոմանց համար, այնուամենայնիվ փորձեք մի փոքր ավելի բարի ու կամեցող լինել: Այս մասին հայտնում է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը
