Հերթական առեղծվածային մահը Երևանում. ոստիկանության կապիտանի հարազատները պնդում են, որ մեղավորը բժիշկներն են եղել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 9-ին 53-ամյա Երվանդ Կտեյանի մահվան փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 23: 00-ի սահմաններում Երվանդի ինքնազգացողությունը վատանում է և հարազատները ահազանգում են շտապօգնություն: Ըստ նրանց պատմածի՝ շտապօգնությունը ժամանել է 50 րոպե ուշացումով և տեղում նախ փորձել են օգնություն ցուցաբերել. շապօգնության աշախատակիցները առանց որևէ բան հարցնելու՝ ներարկում են արել Ե.Կտեյանին, ինչի հետևանքով նրա մոտ սկսել է ալերգիկ ռեակցիա ու երբ կինը հարցրել է, ինչ են սրսկում, շտապօգնության քույրը պատասխանել է. «Ինչ պետք է՝ դա էլ արել ենք» և նրա ներարկումից հետո ամուսինը վատացել է, իսկ Երվանդի կինն հայտնել է, որ ամուսինը ալերգիա ունի, ինչից հետո շտապօգնության բժիշկը միանգամից անակնկալի է եկել, իսկ դրանից հետո՝ ըստ մահացածի հարազատների՝ Երվանդի սիրտը կանգ է առել: Բժիշկները փորձել են օգնել և այս անգամ հակաալերգիկ դեղ ներարկել: Հարազատները նշում էին, որ եթե ալերգիան պատճառը եղած չլիներ, ապա ինչու էին հակաալերգիկ ներարկում: Ցավոք, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ե. Կտեյանը մահանում է: «Մենք գիտենք, որ Երվանդին էլ հետ չենք բերի, սակայն կարծում ենք, որ նա մահացել է բժշկական անփութության հետևանքով և պահանջում ենք պատկան մարմիններից, որպեսզի օբյեկտիվ քննություն կատարեն և մեղավորը, կամ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի հետագայում նման վիշտ ոչ մեկի դուռը չչոքի»: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Ե. Կտեյանը ծնունդով Գավառից էր, սակայն բնակվում էր Երևանում: Խնամքին ուներ 3 աղջիկ և աշխատում էր ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակում՝ որպես տեսուչ, կոչումով ոստիկանության կապիտան էր:   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am