Գրոհայինները Բելգիայի 22-ամյա քաղաքացու են գլխատել
ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալները Լիբիայի Սիրթ քաղաքում գլխատել են ազգությամբ մարոկկուհի Բելգիայի 22-ամյա մի քաղաքացու, որն անդամագրվել էր այդ խմբավորմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Հեռուստաընկերությունը չի հայտնում զոհի անունը, սակայն նշում է, որ նրան սպանել են շարիաթի օրենքների համաձայն՝ կախարդության համար։ Գրոհայինները համացանցում տեղադրել են սպանության տեսագրությունը։
