Մոմավառություն՝Հայաստանում ՌԴ դեսպանատան առջև ի հիշատակ դեսպան Կառլովի
Երեւանի տարբեր համալսարաններից մի խումբ ուսանողներ, ինչպես նաեւ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ` Հայաստանի երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ մոմեր վառեցին եւ ծաղիկներ դրեցին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցավ մոմավառություն՝ ի հիշատակ դեկտեմբերի 19-ին Թուրքիայում սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի՝ հարգելով ռուս դիվանագետի հիշատակը: Մոմավառությանը մասնակցում էին Երեւանի մի շարք բուհերի ուսանողներ. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողները մոտ 100-ն էին: "Այս ամենը որակում եմ որպես ահաբեկչական գործողություն, սա ոճրագործություն է, որը պետք է դատապարտվի ամբողջ աշխարհի կողմից, որպեսզի նմանատիպ ոճրագործություններ չկրկնվեն: Այն ակտիվ ուսանողներին, որոնք ցանկանում էին ինչ-որ կերպ հայտնել իրենց բողոքը, ցավակցության խոսքն ուղղել ռուս ժողովրդին, համախմբեցինք եւ շարժվեցինք այստեղ",- ասաց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսխորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը:
