ԻՔՄ-ն՝ ի պատասխան ՌԴ դեսպանատան մեղադրանքների

Այսօր Երևանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մամուլի ծառայությունը հանդես եկավ հրապարակմամբ, որով անդրադարձավ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հիմնած Sut.am կայքի հրապարակումներին: Մասնավորապես, դեսպանատանը դժգոհությունն է առաջացրել «Դեսպանը ՌԴ-ին է վերագրում Հայաստանի ու ՄԱԿ-ի՝ դպրոցական սննդի ծրագիրը» և «Դեսպան Վոլինկինը ստեց զենքերի մատակարարման մասին» հրապարակումները: Դեսպանատունը դրանք ու հեղինակներին անվանում է «սուտ», «30 արծաթով գնված», «պատվիրված», «թարմ Պսակի» (ենթադրաբար նկատի ունենալով ԱՄՆ պետքարտուղարության նախկին խոսնակ Ջենիֆեր Պսակիին) և այլն: Ավելին, դեսպանատանը պնդում են, որ ՄԱԿ-ի՝ Հայաստանի դպրոցական սննդի ծրագրի հիմնական ֆինանսավորողը Ռուսաստանն է՝ 18 միլիոն դոլարով (չբերելով որևէ կոնկրետ հղում, բացի ոմն DLMN news կայքից): Sut.am-ի թիմը, իր հերթին հղվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Գևորգ Եղինյանին, ով հերքել է ՌԴ-ի կողմից այդ ծրագրի ֆինանսավորումը (աուդիոձայնագրությունը՝ այստեղ): Իսկ ահա 200 միլիոն դոլարի զենքի վարկի նյութի հետ կապված դեսպանատունը առաջարկում է դիմել ՀՀ ՊՆ, կամ, պարզապես, դիտել սեպտեմբերի 21-ի ռազմական շքեթը: Այնինչ, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» այս հարցով դիմել է թե՛ ՊՆ և թե՛ Ֆինանսների նախարարություն: ՊՆ-ից չստանալով պատասխան մենք հրապարակել ենք ֆին. նախ-ի պատասխանը, որից հստակ երևում է, որ վարկային պայմանագրով զենքերի մատակարարումներ չեն եղել: Նշված գրության սքանը հրապարակվել է Sut.am-ի խնդրո առարկա նյութի մեջ: Sut.am-ի թիմը առաջնորդվում է ստացված պաշտոնական նյութերով և չի կարող երաշխավորել, որ հրապարակումները դուր գան բոլորին: Առավելևս, երբ հաճախ չի հաջողվում մեկնաբանություն կամ տեղեկատվություն ստանալ ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից: Չփորձելով անդրադառնալ դեսպանատան հայտարարության քաղաքական մասին՝ նշենք, որ դրանում տեղ գտած նյութերի անոնիմության ու դրանց «հետևում կանգնած հեղինակների» անունները հայտնի լինելու մասին պնդումներն անընդունելի են: Sut.am-ի նյութերը հետաքննական բնույթի են, դրանց վրա սովորաբար աշխատում է մի ամբողջ թիմ և, ինչպես և նշված է կայքում, դրանց հեղինակը «Իրազեկ քաղաքացիների միավորումն» է։ Sut.am-ի նյութերի տակ որևէ կոնկրետ մարդու անուն գրելու կարիք չկա, ինչպես և չկա դեսպանատան խնդրո առարկա մամուլի հաղորդագրության տակ: «Իրազեկ քաղաքաղացիների միավորում»

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am