Սպիտակում դաժան սպանության ոդիսականը. լուսանկար

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում երեկ տեղի ունեցած դեպքը ցնցել է ողջ հանրապետությունը: Ըստ նախնական վարկածի՝ մայրը սեփական ձեռքերով խեղդամահ է արել երկու մանկահաս երեխաներին՝ 5 եւ 7-ամյա դուստրերին, ապա կախվելու միջոցով ինքնասպան եղել: Ոստիկանությունում քաղաքացու ինքնասպան լինելու մասին ահազանգել էր անհայտ անձը: Դեպքի վայր ժամանած իրավապահները, բացելով բնակարանի դուռը, նախ տեսել էին 45-ամյա Մարինե Հովհաննիսյանին՝ աստիճաններից կախված վիճակում, մտնելով տուն՝ անկողինների մեջ՝ իրար կողքի, հայտնաբերել էին նաեւ քույրերին՝ խեղդամահ եղած: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 45-ամյա կինը մանկավարժ էր, աշխատում էր Լոռու մարզի Սարալանջ գյուղի դպրոցում որպես քիմիայի ուսուցչուհի: Չճշտված տեղեկություններով՝ նաեւ տներ է մաքրել, երեխաներին պահել: Դեպքի վայր ժամանած կայքի տեսախցիկը ֆիքսել է, որ երեկ արդեն բնակարանը բերված էր տոնական տեսքի, զարդարված ու կոկիկ: Հատկանշական է, որ դեպքի վայր այդպես էլ հարազատներից ու ծանոթներից ոչ ոք ժամեր շարունակ չէր այցելել, չնայած որ լուրը ցնցել էր ողջ հանրապետությունը: Կնոջ ամուսինը Սպիտակ քաղաքում է բնակվում, սակայն նա եւս դեպքի վայրում չի եղել, մինչ ուշ երեկո նաեւ ոստիկանություն չի այցելել: Երեկ լուրեր շրջանառվեցին, թե կինը հոգեպես անառողջ է եղել, սակայն Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրեն Գայանե Քալանթարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ կինը երբեւէ գրանցված չի եղել հոգեբուժարանում եւ չի բուժվել: Մարինե Հովհաննիսյանը ծնունդով Շիրակի մարզի Կրասար գյուղից է, ամուսնացել էր Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում, ապա չորս տարի առաջ ամուսնալուծվելուց հետո աշխատանքի էր անցել Սարալանջի դպրոցում: Ի դեպ, մահացած կնոջ մայրն էլ դեռեւս 1990-ական թվականներին ինքնասպան է եղել՝ կրկին կախվելու միջոցով, ավելի ուշ նրա մորաքրոջ որդին է նույն քայլին դիմել: Կայքը զրուցել է Սարալանջի դպրոցի տնօրեն Թամարա Աֆյանի հետ, ում խոսքով՝ Մարինե Հովհաննիսյանը դպրոցում աշխատանքի է անցել ընթացիկ տարվա օգոստոսին՝ մրցույթով: Տնօրենի խոսքով՝ կինը բարեհամբույր էր, սիրում էր երեխաներին եւ իր աշխատանքը, ու նրա պահվածքում աշխատակազմից որեւէ մեկը տարօրինակ ոչինչ չի նկատել. «Բոլորս շոկի մեջ ենք: Չենք կարողանում հավատալ նման բանի»: Տնօրենի մեկնաբանությունից հետո տրամաբանական հարց է առաջանում՝ արդյո՞ք կինն է եղել իր երեխաներին խեղդամահ անողը, եթե այո, ապա ինչպես են հոգեպես անառողջ կնոջը վստահել դպրոցահասակ երեխաների դաստիարակությունն ու կրթությունը հանրակրթական դպրոցում, ինչպես եւ ինչ չափանիշներով են անցկացվում մրցույթները: Եվ ահա, այս հարցերի ֆոնին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածում այն մասին, որ մահճակալին մահացած հայտնաբերված երկու մանկահասակ աղջիկ երեխաների պարանոցին բռնության հետքեր են հայտնաբերվել: «Դատաբժիշկները զննել են երեխաների մարմինները, եւ նրանց պարանոցների շրջանում հայտնաբերվել են բռնության հետքեր: Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սպանության եւ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Մշակվել է քննչական պլան, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ: Սահմռկեցուցիչ դեպքի շուրջ տարածված տեղեկություններն այսքանով չեն ավարտվում: Մինչ գործընկերները կնոջը մարդկային բարձր որակներով են գնահատում, տեղեկություններ են տարածվում այն մասին, որ 45-ամյա մանկավարժն ամուսնալուծվել է ամուսնու առողջական խնդիրների պատճառով: Ըստ այդմ, խոսվում է այն մասին, որ տղամարդը հոգեպես անառողջ է եղել: Եվ տեղի ունեցածի վերաբերյալ մեկ այլ վարկածի համաձայն՝ երեխաների եւ կնոջ սպանության մեղավորն ամուսինն է: Ըստ այդ տեղեկությունների՝ երեխաներին խեղդամահ արած հայրը սպանել եւ կախել է նաեւ կնոջը: Այս վարկածը, սակայն, մեր տեղեկություններով՝ պաշտոնապես դեռեւս չի քննարկվել: Կրկին անդրադառնալով առաջին վարկածին՝ հարց է առաջանում, ինչը կարող էր մանկավարժ կնոջը դրդել սպանել հարազատ երեխաներին: Ըստ տեղեկությունների՝ կինը սոցիալապես անապահով վիճակում էր գտնվում, ապրում էր վարձակալության հիմունքներով: Բայց արդյոք սա հիմնավոր պատճառ է՝ նման քայլի դիմելու համար: Մնում է հուսալ, որ քննությունն իրականում կպարզի բոլոր հանգամանքները:  

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am