ՄԻԵԴ-ը ճանաչել է ադրբեջանցի քաղբանտարկյալ Հիլալ Մամեդովի իրավունքների խախտումը
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԻԵԴ-ն այսօր հայտարարել է «Թոլիշի սադո» թերթի խմբագիր Հիլալ Մամեդովի բողոքի մասին որոշումը։ ՄԻԵԴ-ը ճանաչել է Մամեդովի իրավունքների խախտումը, որոնք երաշխավորված են 3-րդ հոդվածում։ Որոշման մեջ նշված է, որ 2012 թվականի հունիսին կալանավորված Մամեդովը ձերբակալման ու ոստիկանատուն տարվելու ժամանակ բռնության է ենթարկվել ոստիկանների կողմից։ Նրանք վիրավորել են Մամեդովի էթնիկ պատկանելությունը։ Դատարանը որոշել է, որ բարոյական վնասի համար Մամեդովին պետք է վճարվի 13.000 եվրո փոխհատուցում, ևս 2500 եվրո՝ դատական ծախսերի համար։
