Սիրիայում իրանցի գեներալ է սպանվել
Սիրիայում սպանվել է Իսլամական հեղափոխության պահակազորի տանկային բրիգադի հրամանատար, գեներալ Մոհսեն Խաջարիանը, այս մասին տեղեկացնում է իրանական Fars լրատվական գործակալությունը: Գեներալը սպանվել է սիրիական բանակի այն մարտերի ժամանակ, որոնք միտված են եղել Հալեպից հյուսիս-արևմուտք շիաների Նաբուլ ու Զահրա երկու առանցքային քաղաքների մեկուսացումը ճեղքելուն։
