Խանը վաղուց է մտել Կրեմլ. Թամար Հովհաննիսյան
Ռուսները, մարդկության պատմության ընթացքում միշտ ունեցել են աշխարհակալ նկրտումներ, վկա, թեկուզ հատուկ անունները՝ Влади мир, Влади слав, Влади кавказ, Влади восток և այլն: Մյուս կողմից թյուրքերը ճիշտ նույն նկարագիրն ունեն, աշխարհակալության հարցում: Բոլորովին կարիք չկա պատմաբան լինել սա հասկանալու հարցում: Լևոն Շանթն իր Կայսրը ողբերգության մեջ, որ գրել է 1916 թվին, ունի հետևյալ տողերը, որ ասվում է Օհան Գուրգենի կողմից, որի նախատիպն էլ պատմական դեմք Հովհաննես Չմշկիկն է՝ ծագումով հայ, Բյուզանդիայի արևելյան զորքերի սպարապետ, Բյուզանդիայի կայսր՝ 969-ից 976թթ: Գահ բարձրացավ Նիկեփորոս 2-րդ Փոկասին դաժանաբար սպանելուց հետո, Նիկեփորոսի կին, կայսրուհի Թեոփանոյի օգնությամբ, ինչու՞, ասում է Օհան Գուգենը, այդ վայրենի գազանը կհրավիրես մեր երկիրը, մինչև հիմա ծովուն ճամփան գիտեին, հիմա սորվեցուցիր և ցամաքին ճամփան: Նկատի ունի Սվյատոսլավին: Ռուները այդ ժամանակ քրիստոնիա չէին, ընդունել են 988-ին: Թուքերն էլ դեռ չէին հասել Փոքր Ասիա: Ասածս, որ ռուս- թուքական աշխարհակալության մոլուցքը խոր արմատներ ունի և այդ երկուսը իրենց սիրախաղի ընթացքում միշտ ճզմել են հայերին: Մինչև օրս... Պատմությանը հղումներ անելը սովորեցի մեծն լևոնից, եթե դա է համարվում խելացի և դիվանագետ լինելը????? Պատմությանը սթափ նայելը և դասեր առնելը հակա կամ մետ չի նշանակում: Հ. Գ. Իմ գրածների տակ արված տգետ և հայհոյախառն մեկնաբանությունները մաքրելու եմ, կներեք, մանավանդ, որ կեղծ օգտատերերի կամ լակոտների կողմից են արված: Բերածս օրինակն էլ նշանակում էր, որ ռուներն ու թյուրքերը նույն մոնղոլական մորից են ծնվել և խանը վաղուց է մտել Կրեմլ: Թամար Հովհաննիսյանի գրառումը
