Սիրիայում ԴԱԻՇ-ի ճամբար է ոչնչացվել
Ֆրանսիայի ՊՆ-ն հայտարարել է Սիրիայում ԴԱԻՇ խմբավորման գրոհայինների ճամբարի ոչնչացման մասին՝ փոխանցում է BFM հեռուստաալիքը։ «Հալեպից 60 կմ հյուսիս-արևելք ոչնչացվել է ԴԱԻՇ-ի գրոհայինների ուսումնամարզական ճամբարը»,- ասվում է ՊՆ հայտարարության մեջ։ Ֆրանսիան մտնում է 65 երկրների կոալիցիայի կազմի մեջ, որոնք մասնակցում են Իրաքում և Սիրիայում ԴԱԻՇ-ին ուղղված ռմբակոծություններին։
