Մյասնիկ Մալխասյան. «Ծառուկյանը մինչեւ վերջ չի հետեւել Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհուրդներին»
Շաբաթ օրը կայացած ՀԱԿ 20-րդ համագումարից առաջ զրուցեցինք ՀԱԿ անդամ, ժամանակին «յոթի գործով» բանտարկված նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանի հետ: – Ասում են նաեւ, որ Տեր-Պետրոսյանն ուզում էր օգտագործել Ծառուկյանի ֆինանսական ռեսուրսներն ու իր քաղաքական կշիռը՝ հասնելու հեղափոխության։ – Հեղափոխության չէ, երկրում փոփոխությունների… դա վատ նպատակ չէ։ Այլ բան է, որ Ծառուկյանը մինչեւ վերջ չի հետեւել Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհուրդներին։ Դեռ հոկտեմբեր ամսից արդեն կար այդ նպաստավոր վիճակը, Լեւոն Տեր-Պետրոսյանն անընդհատ ահազանգում էր, եւ այդ պրոցեսները ձգձգվեցին այնքան, մինչեւ իշխանությունն արդեն վերագտավ իրեն։ – Այդ հետեւելն ինչպե՞ս պետք է լիներ, ակցիաներով, միտինգներով փորձեին իշխանափոխությա՞ն հասնել: – Դե, չեմ ուզում հիմա անդրադառնալ այդ ժամանակվա դեպքերին… – Որովհետեւ Ծառուկյանն ու նրա կողմնակիցներն ասում էին՝ մենք չէինք ուզում նոր Մարտի 1 լիներ, դրա համար հետ կանգնեցինք։ Այսինքն՝ ըստ էության ակնարկում էին, որ Տեր-Պետրոսյանն էր ուզում տանել նոր Մարտի մեկի, նոր արյունահեղության։ – Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեք արյունահեղության չի տարել, Մարտի 1-ի արյունահեղությունն էլ իշխանություններն են արել։ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրություններից հետո խաղաղ հանրահավաք էր անցկացնում Ազատության հրապարակում, իշխանություններն իրենք գնացին արյունահեղության, բռնի ձեւով դրեցին՝ Երեւանի կենտրոնում գնդակահարեցին անմեղ քաղաքացիների։ Լեւոն Տեր-Պետրոսյանի մեղքը ո՞րն է։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
