Համատեղ կպայքարեն
Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի, Իրանի, Իրաքի ու Սիրիայի ֆինանսական հետախուզությունների ղեկավարները պայմանավորվել են համատեղ պայքար մղել ԴԱԻՇ-ի ֆինանսավորման դեմ։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Ֆինանսական մոնիթորինգի դաշնային ծառայության (Ռոսֆինմոնիթորինգ) մամլո ծառայությունը։ Նշենք, որ նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել չորս երկրների ֆինանսական հետախուզությունների ղեկավարների հանդիպումը, որը նվիրված է եղել ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու հարցում փոխգործակցության ուժեղացմանը։
