Թրամփի հաղթանակը հաստատվեց (տեսանյութ)

Երկուշաբթի Միացյալ Նահանգներում ավարտվեց նախագահական ընտրությունների եւս մեկ փուլ՝ ընտրական կոլեգիայի անդամները, հավաքվելով իրենց նահանգային մայրաքաղաքներում, նախագահ ընտրեցին Դոնալդ Թրամփին: Ավելի վաղ, նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ի յուրաքանչյուր նահանգում անցած ընտրությունների ընթացքում քաղաքացիները քվեարկել էին նախագահի թեկնածուների օգտին: Ընտրական կոլեգիան կոչված է վավերացնել քաղաքացիների ընտրությունը: Ընտրություններում պարտված դեմոկրատ Հիլարի Քլինթոնի թեկնածուները սակայն հորդորում էին ընտրական կոլեգիայի անդամներին խախտելով քաղաքացիների որոշումը հրաժարվել ընտրել Դոնալդ Թրամփին: «Սա այս երկրի փրկության վերջին հնարավորությունն է», – ասում է Փենսիլվանիայում բողոքի ցույցի դուրս եկած Էլզա Լանքֆորտը: Բանն այն է, ԱՄՆ-ի որոշ նահանգներում ընտրական կոլեգիայի անդամները ազատ են քվեն տալ ցանկացած թեկնածուի: Այսպես, եթե շուրջ երեք տասնյակ նահանգներում կոլեգիայի անդամների քվեն ուղղակիորեն կախված է նահանգի բնակչության մեծամասնության քվեից, ապա մյուս նահանգներում քվեն այլ թեկնածուին տալու համար կոլեգիայի անդամներին կամ հասնում է տուգանք 1,000 դոլարի չափով, կամ էլ՝ ոչ մի պատիժ չի հասնում: Սակայն, ընտրական կոլեգիայի բազմաթիվ անդամների խոսքով, քաղաքացիների քվեի համաձայն ընտրելը ոչ միայն օրենսդրական այլեւ՝ բարոյական հարց է, ուստի ցուցարարների պահանջներն անհիմն են. «Դրանք բացահայտում են ժողովրդավարության թերի գիտակցում, ինչպես նաեւ՝ անարգանք», – նշում է Հյուսիսային Քարոլինայի ընտրական կոլեգիայի քարտուղար Գլեն Փինքնին: Քլինթոնի կողմնակիցները պնդում էին, որ Հիլարի Քլինթոնին աջակցություն են հայտնել ավելի մեծ թվով քաղաքացիներ եւ հիշատակում հատուկ ծառայությունների հաղորդագրությունները՝ Դեմոկրատական կուսակցության դեմ ուղղված ռուսական հաքերների գրոհների վերաբերյալ: Դոնալդ Թրամփի երդման պաշտոնական արարողությունը տեղի է ունենալու հունվարի 20-ին:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am