Ինչ է պատմել ՌԴ դեսպանի սպանությունը լուսանկարած թուրք լուսանկարիչը/տեսաշար/
«Ցուցադրության մասին իմացել եմ շատ պատահական՝ ընկերներից մեկից, և որոշել այցելել, քանի որ ցուցասրահն իմ տանը մոտ էր:Չգիտեի, որ դեսպանն այնտեղ է լինելու: Ժամանակակից արվեստի կենտրոնի երրորդ հարկ բարձրացա, միջոցառումն արդեն սկսված էր: Դեսպանն արդեն խոսում էր , 1.5-2 մետր մոտեցա և լուսանկարեցի, որպեսզի արխիվումս ունենամ, հետո նորից տեղս վերադարձա: Սրահում մոտ 50-60 հոգի կար: Ես էլ իմ ընկեր գրող Յաշար Սեյմանին բարևեցի: Այդ ընթացքում այդ մարդը հանգիստ կանգնած էր դեսպանի ետևում:Սկզբում, երբ երիտասարդ ոստիկանը հանել է զենքը, չհասկացա, թե ինչ է կատարվում, և կարծեցի, թե դա բեմադրություն է»,- ասել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության ականատես թուրք լուսանկարիչ Բուրհան Օզբիլիջին պատմել է դեպքի մանրամասները:
«Զենքի ձայն .և միայն մի քանի վայրկյան անց կարողացա հասկանալ, թե ինչ է կատարվում: Դեսպանը գետնին ընկավ և անշարժ պառկած էր: Մեր միջև 5-6 մետր հեռավորություն կար: Գետնի վրա արյուն նկատեցի: Նկատեցի, որ դեսպանին կրակելիս նա այլ մարդկանց էլ վիրավորեց:Չնայած վախեցած էի,բայց կարողացա սողոսկել մի անկյուն ու շարունակել լուսանկարել », - մանրամասնել է Օզբիլիջին:
«Այնուհետև սրահի երկու կողմից 10-12 մետր հեռավորության վրա գտնվող աստիճաններից սկսեցինք իջնել: Նա շարունակում էր գոռալով ինչ-որ բաներ ասել: Գետնին պառկած դեսպանին նորից կրակեց: Արվեստի կենտրոնի անվտանգության աշխատակիցները եկան: Ասացինք, որ նա զենք ունի ձեռքին: Այդ ընթացքում եկան շտապօգնության մեքենաները: Շատ արագ եկան, բայց չկարողացան բարձրանալ, քանի որ այդ մարդը ներսում էր: Հետո ոստիկանությունը եկավ», - պատմել է լուսանկարիչը:

