Վաչե Գաբրիելյանի աներձագը կասկածվում է կաշառակերության մե՞ջ
Երեկ ձերբակալվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության երկու աշխատակից։ Լուրը հաստատել է ՍԱՊԾ պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը։ Նախնական տեղեկություններով՝ աշխատակիցներն ազատվել են ժամկետանց մթերքի մուտքի թույլտվության համար կաշառք պահանջելու կասկածանքով: Ըստ newspress-ին հասած լուրերի՝ ձերբակալվածներից մեկը փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի կնոջ եղբայրն է, ով ՍԱՊԾ-ում զբաղեցնում է բաժնի պետի պաշտոն, իսկ երկրորդ ձերբակալվածը նրա աշխատակիցն է:
