Հ1-ի «Առաջին լրատվականը» կանվանափոխվի
Հանրային հեռուստաընկերության լրատվական հաղորդումը կանվանափոխվի: «Առաջին լրատվականի» փոխարեն այն կկոչվի «Օրակարգ»: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Հանրություն Հարությունյանը: Հարցին՝ «Օրակարգ» է կոչվելու, ինչպես Տիգրան Նաղդալյանի հաղորդո՞ւմը, Հարություն Հարությունյանը նկատել է, որ Տիգրան Նաղդալյանի ժամանակ «Օրակարգը» շաբաթական մեկ անգամ էր եթեր հեռարձակվում, իսկ այս դեպքում ամենօրյա լրատվություն է եթեր հեռարձակվելու, փոփոխվելու է նաև լրատվական հաղորդման տաղավարը: Ստեղծվելու է նաև «Օրակարգից դուրս» հաղորդումը, որը հարցազրույցի ժանրում է լինելու, մի փոքր այլ մոտեցումներով: «Հ1-ի համար նոր դեմք է լինելու: Փակագծերը չբացեմ, նոր տեսքով, նոր իմիջով կլինի»,- ասել է Հարությունյանը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
