Եթե դա Տեր-Պետրոսյանի ելույթը չլիներ, Արշակյանը դրա տակ կստորագրեր
Այսօր Հայելի ակումբում անդրադառնալով երեք ընդդիմադիր կուսակցությունների՝ «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան», միացյալ դաշինքին, ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը նշեց, որ այն մեր քաղաքական դաշտում գործող հարաբերական ամենաբարոյական ուժերի համախմբումն է: «Նիկոլ Փաշինյանը սկզբունքային մարդ է: Էդմոն Մարուքյանն էլ կամաց-կամաց ասպարեզ իջավ, ու տեսանք, որ էլի սկզբունքային է: Կարծում եմ՝ էլի մարդիկ կմիանան, ու դա կլինի այլընտրանքային ուժ՝ առաջիկա ընտրությունների ժամանակ: Իմ սպասելիքները նրանցից բավականին շատ է»,- հույս հայտնեց բանախոսը: Խոսելով Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի վերաբերյալ նշեց, որ, եթե դա Տեր-Պետրոսյանի ելույթը չլիներ, ինքը դրա տակ կստորագրեր. «Բայց ցավոք, ինքը հենց այնպես տարածք չի զիջում, ինքը ցույց է տալիս լուծման հնարավոր տարբերակ»:
