Ասանժը պատրաստ է հանձնվել բրիտանական ոստիկանությանը
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ պատրաստ է լքել Լոնդոնում Էկվադորի դեսպանությունն ու հանձնվել ոստիկանությանը, եթե ՄԱԿ-ի հանձնաժողովը մերժի իր հայցն ընդդեմ Բրիտանիայի, տեղեկացնում է BBC-ն: «Եթե ՄԱԿ-ը հայտարարի, որ ես պարտվել եմ Բրիտանիայի ու Շվեդիայի դեմ իմ գործը, դուրս կգամ դեսպանությունից ուրբաթ՝ կեսօրին, որպեսզի հանձնվեմ բրիտանական ոստիկանությանը, քանի որ հետագա բողոքարկման համար լուրջ հեռանկարներ չկան»,- ասվում է Ասանժի հայտարարության մեջ:
