Սերժ Սարգսյանը սարսափո՞ւմ էր. ինչ է պատմել Վիկտոր Դալլաքյանը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր մամուլի ասուլիսով է հանդես եկել Նախագահի աշխատակազմի նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը:Դալլաքյանի պնդմամբ՝ Սերժ Սարգսյանը փորձել է կանխել Վիկտոր Դալլաքյանի նախորդ ասուլիսը։ Նրա խոսքով՝ դա փորձել է անել Արմեն Գևորգյանի միջոցով, վերջինս նրան նամակ է ուղարկել՝ խնդրելով խոսել, Դալլաքյանը, սակայն, չի արձագանքել։ «2016 թվականի հոկտեմբերի 11-ի իմ ասուլիսից մեկ օր առաջ ինձ անընդհատ զանգահարել է նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը եւ քաղաքային եւ ձեռքի հեռախոսահամարներից։ Ամբողջ օրը Արմեն Գեւորգյանը զանգահարել է ինձ, ես չեմ պատասխանել նրա զանգերին եւ հասկացել եմ, որ նպատակը 2016 թվականի հոկտեմբերի 11-ի իմ ասուլիսը չեղարկելն է։ Ուրեմն ժամերն եմ ձեզ ասում՝ զանգել է 18։51, 19։44, 20։31։ Զանգերին չպատասխանելուց հետո, ստացել եմ հետեւյալ հեխառոսագիրը. «Բարի երեկո, ունեմ հանձնարարություն ՀՀ նախագահից, խնդրում եմ զանգել։ Այսինքն՝ ՀՀ նախագահը, որը գտնվում էր Նյու- Յորքում, փորձում էր ինձ հետ կապվել, որպեսզի ես ասուլիս չանեմ, նա սարսափում էր իմ ասուլիսից»,- հայտարարել է նա:
