Ձերբակալվել է Արագածավան գյուղում 2 համագյուղացուն սպանած 35-ամյա կասկածյալը
Այսօր՝ փետրվարի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Արտակ Պետրոսյանի որոշմամբ ձերբակալվել է Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ, 35-ամյա Սեդրակ Հենրիկի Ղազարյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ փետրվարի 3-ին, իրեն պատկանող «ՖԱԲԱՐՄ» տիպի 12 տրամաչափի ողորկափող որսորդական հրացանով համագյուղացիներ՝ 40-ամյա Արտյոմ Սասունիկի Խամոյանին և 49-ամյա Վարդգես Հայկի Գալստյանին սպանելու մեջ: Այս պահին նա գտնվում է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ձերբակալվածների պահման վայրում: Մանրամասներն` այստեղ
