Ոչ մի հիվանդ ինքն իր թշնամին չի, որ անիմաստ, անտեղի դեղեր լցնի փորը. Սամվել Խուդոյան

Հոգեբան Սամվել Խուդոյանը դեմ է հակաբիոտիկների դուրսգրումը կամ վաճառքը դեղատոմսերով իրականացնելու օրենսդրական պահանջին, որը ամրագրված է «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքով: «Ես կտրուկ դեմ եմ դեղատոմսերին և կարող եմ ներկայացնել իմ փաստարկները»,- hayeli.am-ի հետ զրույցում նշեց նա: Հիշեցնենք, որ նախօրեին ուժի մեջ մտած նոր օրենքով՝ դեղերի 50 տոկոսի համար վաճառք կթույլատրվի միայն դեղատոմսով: Առողջապահության նախարարության հավաստմամբ՝ գործում է 10 չափանիշ, թե որ դեղն է անհրաժեշտ բաց թողնել դեղատոմսով: Սա վերաբերում է մասնավորապես հակաբիոտիկներին և մի շարք այլ  դեղերի, որոնց ցանկը հրապարակված է առողջապահության նախարարության կայքէջում: Ըստ Սամվել Խուդոյանի՝ մարդը պետք է իրավունք ունենա ինքը որոշել՝ դիմե՞լ բժշկի, թե՞ ոչ, և ոչ թե ստիպված՝ դեղ ունենալու համար դիմի։ «Բժշկին պետք է դիմեն օգնության և ոչ թե դեղատոմսի համար։ Շատ չունևորներ ուղղակի չեն կարողանա դեղ ձեռք բերել, քանի որ գումար չեն ունենա բժշկին դիմել. ըստ որում, խոսքը ոչ միայն անտիբիոտիկներին, այլև, օրինակ, հոգեմետ դեղերին է վերաբերում. իմ շատ այցելուներ խնդրում են ինձ իմ ընկերների միջոցով իրենց սովորական դեղերի ռեցեպտներ ստանալու միջնորդություն անել։ Շատ-շատերը հոյակապ գիտեն՝ իրենց ինչ դեղ է պետք, և կարիք չունեն ավելորդ ծախսեր անելու, իսկ ով էլ չգիտի, ինքնակամ դիմում է բժշկի»,- համոզված է հոգեբանը։ Նախարարության այն փաստարկումը, թե պոլիկլինիկաները անվճար են աշխատում, ուստի ցանկացած դեղատոմսի համար բժշկի դիմելը լրացուցիչ սոցիալական բեռ չի դառանա, Սամվել Խուդոյանը հիմնավոր բացատրություն չի համարում. «Այսօր բժշկի աշխատավարձն այնքան քիչ է, որ նա չի կարող գոյատևել դրանով և ստիպված բարոյական, հոգեբանական առումով այնպես է ճնշում հիվանդին, որ նա մուծվի։ Այս չգրված օրենքը հոյակապ գործում է, ինքս մի քանի անգամ եմ դիմել պոլիկլինիկա և բոլոր դեպքերում, տեսնելով, որ բոլորը վճարում են, ես էլ եմ վճարել՝ ըստ որում համարելով դա ոչ թե կաշառք, այլ հոնորար՝ վարձ աշխատանքի համար։ Բացի այդ՝ կյանքը ցույց է տալիս, որ հիվանդները տուժում են ավելի շատ բժիշկների սխալ բուժումից, քան ինքնաբուժումից։ Մեզանում չկա որևէ հետազոտություն, որը ապացուցեր, որ երբ հիվանդն ինքն է իր դեղն ընտրում, պրոբլեմներ են առաջանում, իսկ երբ պոլիկլինակայի բժիշկն է նշանակում, խնդիր չի առաջանում»,- համոզված է  Խուդոյանը: Նրա կարծիքով՝ կարող են լինել դեղեր, որոնք պետք է անպայման դեղատոմսով տրվեն, ընդ որում, այդպես եղել է միշտ, բայց 4500 անուն դեղերի 50 տոկոսը շատ մեծ թիվ է: Պոլիկլինիկաներում հերթերը կտասնապատկվեն, տեխնիկական առումով լուրջ խնդիրներ կառաջանան, հանգստյան և տոն օրերին շտապ անհրաժեշտ դեղի համար, թանկարժեք ժամանակը կորցնելով, պետք կլինի ընկնել այստեղ, այնտեղ հերթապահ բժիշկ գտնելու համար, բացի այդ՝ Հայաստան այցելող տուրիստները կտուժեն, քանի որ չեն իմանա ում դիմել, եթե, օրինակ, իրենց փողը չի հերիքում, բայց ունեն սուր գլխացավ ։ «Բժիշկների զանազան հիմնավորումները զուտ ռացիոնալիզացիաներ են, նրանց շատ օգուտ է, որ իրենց դիմեն ու մուծվեն ոչ միայն բուժման, այլև դեղատոմսի համար, եկամուտը կրկնապատվում է։  Ոչ մի տարբերություն չկա, թե դեղը բժիշկը կնշանակի, թե հիվանդն ինքը դեղ կառնի. օրինակ՝ եթե մարդը պարբերաբար ճնշման դեղ է ընդունում, ամեն անգամ պիտի դեղատո՞մս բերի: Ոչ մի հիվանդ ինքն իր թշնամին չի, որ անկառավարելի ձևով, անիմաստ, անտեղի դեղեր լցնի փորը։ Եթե իր սովորական դեղը չի, պարզապես չի գնի»,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը: Սամվել Խուդոյանը նշեց նաև, որ ինքը փոքրիկ հետազոտություն է կատարել՝ փոքր հարցում է անցկացրել, թե բնակչությունն ինչպես է առնում անտիբիոտիկներ։ Արդյունքը հետևյալն է եղել, մարդիկ սովորաբար առնում են իրենց ծանոթ, անընդհատ օգտագործվող անտիբիոտիկները։ Հաճախ դեղատուն են գալիս առանց դեղատոմսի, հաճախ էլ՝ դեղատոմսով, բայց շատ են հետաքրքրվում, թե անտիբիոտիկը հո ուժեղ վտանգ չի պարունակում (չեն վստահում բժշկին)։ Լինում են եզակի դեպքեր, որ գալիս հարցնում են, թե, ասենք, գրիպի դեմ ի՞նչ լավ անտիբիոտիկ կարող է առաջարկել դեղատան աշխատողը: Բայց դեղագետները խուսափում են ինչ-որ բան ասել, խորհուրդ են տալիս դիմել բժշկի, քանի որ չեն ուզում իրենց վրա պատասխանատվություն վերցնել։ Այնպես որ՝ այն պնդումը, որ այս օրենքը հումանիստական, համամարդկային նպատակներ է հետապնդում և ուզում է  ինքնաբուժումների դեմն առնել, Սամվել Խուդոյանի համոզմամբ, մեղմ ասած, սուտ է։ «Իհարկե, առողջապահության փոխնախարար  Սերգեյ Խաչատրյանի պարզաբանումներից երևաց, որ իրենք էլ են գիտակցում, որ լուրջ խնդիրներ են առաջանալու և դրանք հաղթահարելու ուղիներ են փնտրում. օրինակ, տրվելու են դեղատոմսեր 6 ամիս կամ մեկ տարի օգտագործելու իրավունքով կամ դեղատոմսի  պատճենը կարելի է օգտագործել։ Բայց դա էլ իրավիճակը չի փոխում կան դեղեր, որ մարդիկ տարիներով են խմում, օրինակ, դիլատրենդը մարդիկ ամբողջ կյանքում կարող են խմել, հիմա պիտի պարբերաբար դիմել  բժշկի»։ Խուդոյանը նշեց, որ աշխարհի շատ երկրներ, օրինակ՝ Իտալիան, Հունաստանը դեղերի բացարձակ մեծամասնությունն առանց դեղատոմսի են տրամադրում, իսկ այն երկրները, որ նման օրենք են ընդունել՝ օրինակ, Բելառուսը, Վրաստանը լուրջ խնդիրների առաջ են կանգնել։ http://www.zautra.by/art_exp.php?sn_nid=9241&sn_cat=7 Ըստ Խուդոյանի,   երբ նայում ես ինտերնետը և վերլուծում սեփական փորձը, պարզ է դառնում, որ դեղորայքի ազատ վաճառքի արգելքները շատ զգույշ պիտի լինեն, մարդու գլուխը կամ ատամը ցավում է, ինչու պիտի 1-2 դոլարի փոխարեն մեծ գումար  վճարի բժշկի դիմելու համար:   Այս կարգի օրենքները քողարկված ձևով, մարդկանց առողջության անվան տակ, առանց որևէ ապացուցող հետազոտությունների սահմանափակում են մարդու բժշկի դիմել չդիմելու որոշման՝ ինքնուրույն կայացնելու իրավունքը: Հարցազրույցը՝ Կարիեն Սարիբեկյանի 

դիտվել է 368 անգամ
Լրահոս
Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում․ փրկարարները դուրս են բերել Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ Կարապետյան Կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները Մեկ դերասանի թատրոնից Փաշինյանն էլ է հոգնել Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. Իրավապահ մարմինների իրավական հոգեբանությունը հետընթաց է ապրել․ Արթուր Ղամբարյան ԿԱՐԵՎՈՐ․ Հայաստան դաշինքի հանրահավաքը՝ մայիսի 8 ին՝ ժամը18:00 (video) Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Մեքենայի մեջ մաhшցած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը Սենց բան ով ա տեսել․ 70 000 թոշակ էի ստանում, 30 ը կտրել են, 10 ը՝ ավելացրել․ քաղաքացի (video) «Երեխեքին հանգստ թողեք, հանցագործը ազատության մեջ ա, ինչով եք զբաղված»․ անչափահաս աղջիկների փաստաբան (video) Վեդիի կամրջի մոտ բախվել են «Nissan Sentra»-ն և «Լադա»-ն Ներկայացել է «պապայի ընկեր», երեխային նստեցրել մեքենան, ու․․. փաստաբանը՝ մшնկшպղծությшն դեպքի մասին (video) Լիազորվել եմ ստանձնելու վեդեցի երեխաների հորեղբոր պաշտպանությունը. Ռուբեն Մելիքյան Ռուսաստանից Հայաստան չվերթեր են հետաձգվել Ես թույլ չեմ տալու․ Էրդողանը Փաշինյանին նախընտրական նվերներ անելու են. Սամվել Կարապետյան (video) Երբ Ժակ Շիրակը եկել էր Հայաստան, հատուկ պատվանդան-տաղավար էին սարքել ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am