888 հազարանոց ամփոփիչ ասուլիսը
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահի վարձակալության եւ հյուրասիրության կազմակերպման համար ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյանը ծախսել է 888 հազար դրամն իր անձնական միջոցներից :«Նախընտրել եմ այս սրահը, որպեսզի ավելի ազատ լինենք, մեր նախարարությունը հնարավորություն չունի այս թվով մարդ ընդունելու: Սա իմ անձնական որոշումն է»,-ասաց նախարարը: Նշենք,որ Վահան Մարտիրոսյանը 2016 թ-ի ամփոփիչ ասուլիսի կազմակերպման համար ընտրել էր հանրապետության ամենամեծ եւ ամենաթանկ սրահը: Անդրադառնալով հարցին, թե որն է նախարար աշխատելու իմաստը, եթե նման հնարավորություններ ունի, Մարտիրոսյանն ասաց. «Ես հասել եմ հաջողությունների իմ բիզնես-կարիերայում եւ հնարավորություն եմ ստացել իմ հնարավորությունները եւ գիտելիքները ներդնել պետական կառավարման համակարգում, ժամանակի ընթացքում դուք կգնահատեք իմ աշխատանքը»:
