Ահասարսուռ դեպք Սպիտակում. մորը հայտնաբերել են կախված, 2 երեխաներին՝ մահացած
Արտակարգ դեպք է գրանցվել Սպիտակում. «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ 45-ամյա Մարինե Հովհաննիսյանին հայտնաբերել են բնակելի շենքի շքամուտքում կախված: Ահազանգով դեպքի վայր ժամանած իրավապահներն էլ ավելի սարսափելի տեսարանի են բախվել. կնոջ տանը՝ մահճակալների վրա, հայտնաբերել են նրա երկու մանկահասակ երեխաների դիակները: Երկուսն էլ աղջիկներ են՝ մեկը 5 տարեկան, մյուսը՝ 7: Երեխաների մահվան պատճառը դեռևս պարզ չէ: «Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատեցին նաև Քննչական կոմիտեից՝ նշելով, որ նման ահազանգ ստացվել է, դեպքի վայրում է քննչական խումբը՝ Լուռու մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: ՔԿ-ից նաև տեղեկացրեցին, որ քննություն է տարվում՝ դեպքի հանգամանքները, ինչպես նաև երեխաների մահվան պատճառները պարզելու ուղղությամբ:
