Հին թնջուկը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի ձեռքում

ՀԱԿ-ի դեկտեմբերի 17-ի համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի պատմական ելույթը հանրային բուռն քննադատության թեմա է դարձել: Այլ կերպ թերևս չէր էլ կարող լինել՝ առաջին նախագահը  2017 թվականի խորհրդարանական ընտրությունների օրակարգի գերխնդիր հռչակեց Արցախի հարցի կարգավորումը՝ իր ավանդական մոտեցմամբ: Խոսքը տարածքների վերադարձի և  ԼՂՀ միջանկյալ կարգավիճակի ամրագրման մասին է, որի կողմնակիցը Տեր-Պետրոսյանը եղել է միշտ: 1998 թվականին Արցախի ազատագրված տարածքները վերադարձնելու շուրջ քաղաքական և իշխանական այն ժամանակվա էլիտայի ազդեցիկ ներկայացուցիչների հետ ունեցած տարաձայնության պատճառով  Լևոն Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ հրաժարական տալ: Իշխանությունը հանձնելուց 18 տարի անց Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումներում ոչինչ չի փոխվել, և նա գտնում է, որ իր կողմից առաջ քաշված թեզը, որը հայտնի է իբրև պարտվողական կամ զիջողական մոտեցում, եղել և մնում է լուծման միակ և  այլընտրանք չունեցող բանաձևը: Ընդ որում, նրա այս մոտեցումը տարիների ընթացքում այնքան է կարծրացել, որ առաջին նախագահը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գնահատում է որպես ռացիոնալ քաղաքական գործիչ: Իհարկե դժվար է ասել, թե թոշակի անցնելն ինչպես է անդրադարձել էքսնախագահի քաղաքագիտական մտքի վրա, բայց հիշեցնենք, որ «ռացիոնալ քաղաքական գործիչ» Ալիևը հայ խաղաղ բնակիչներին խոշտանգած ադրբեջանցի զինվորականներին, իսկ դրանից առաջ էլ Բուդապեշտում հայ սպային կացնահարած Սաֆարովին մեծարանքով հերոսի կոչում է շնորհում, ինչպես նաև առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ Ստեփանակերտը՝ Խանքենդին, պատմական ադրբեջանական տարածք է: «Հակառակ իր ռազմաշունչ հռետորաբանությանը՝ Իլհամ Ալիևին ես համարում եմ ռացիոնալ մտածող պետական գործիչ, որն ընդունակ է համաչափ քայլ կատարել խաղաղության հաստատ­ման նաև սեփական ժողովրդին խիստ անհրաժեշտ ուղղու­թյամբ, ինչպես ժամանակին իմ «Պատերազմ, թե՞ խաղաղու­թյուն» հոդվածին ընդարձակ ելույթով ողջախոհաբար արձա­գան­քեց իր հայրը՝ հանգուցյալ Հեյդար Ալիևը։ Պատկերացնում եմ, թե այս ելույթից հետո ինչպիսի վայ­նասուն է բարձրանալու Հայաստանի քաղաքական ու տեղեկա­տվական դաշտում։ Մեզ բախտ է վիճակվելու կրկին ականատես լինել տգիտության, կարճատեսության, պոռոտախոսության շքեղ մի տոնահանդեսի։ Մենք արժանանալու ենք բազմազան մաշ­ված պիտակների, և արդեն որերորդ անգամ մեզ գամելու են անարգանքի սյունին՝ ի հաստատումն հայ քաղաքական մտքի օրիգինալությունը բնորոշող հետևյալ պարադոքսալ սիլլոգիզմի.

  1. Զիջում ես մասը, մյուս մասը կարողանում ես պահպանել.
  2. Ոչինչ չես զիջում, կորցնում ես ամեն ինչ.
  3. Մասը պահողները հռչակվում են դավաճաններ, ամեն ինչ կորցնողները կոչվում են հայրենասերներ։
Ինչո՞ւ ենք, ուրեմն, մեր անցավ գլուխը փորձանքի տակ դնում։ — Որովհետեւ Հայաստանում ճշմարտության երեսին ուղիղ նայող ուրիշ ուժ չկա։ Եթե մենք էլ մյուսների պես լռենք, ողջախոհության ճրագը մեր երկրում վերջնականապես կմարի։ Ուստի, անկախ այն բանից, թե մեզ ինչ պիտակներ կփակցնեն, ես Կոնգրեսին առաջարկում եմ խիզախաբար ընտրությունների գնալ «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» նշա­նա­բանով։ Դա չի կարող հասկացողություն չգտնել ժողովրդի ճնշող մեծամասնության մոտ, որովհետեւ Հայաստանի ու Ղա­րա­բաղի փրկության, ապահովության ու զարգացման այլ ճա­նապարհ գոյություն չունի»,- արձանագրել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Շեշտադրումների իմաստով Տեր-Պետրոսյանի պատմական, էքսկուրսներով հագեցած մեկժամանոց երակարաշունչ ելույթում նորություն գրեթե չկար՝ բացառաությամբ թերևս ելույթի վերջում սիրված ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանի անվան անհարկի հիշատակմանը: Նորությունը հավանաբար պետք է սպասել Տեր-Պետրոսյանի առաջարկների վերաբերյալ քաղաքական դաշտի, հատկապես իշխանության արձագանքների  և  գնահատականների, ինչպես նաև տողատակերում թաքնված ակնարկների մեջ, որոնցով պայմանավորված էլ նախկին նախագահը  վերստին հիշել է իրեն այնքան սրտամոտ «Հայաստանի ու Ղա­րա­բաղի փրկության ճշմարտությունները»: Տեր-Պետրոսյանը շատ պարզ հայտարարում է, որ պատրաստ է աջակցել գործող իշխանությանը՝ մասնավորապես նախագահ Սերժ Սարգսյանին, եթե նա որոշի գնալ տարածքների զիջման, իր կարծիքով խիստ անհրաժեշտ քայլին. «Արտառոցն ու ապշեցուցիչը Հանրապետական կու­սակ­ցության եւ կոալիցիոն կառավարության ներկայացուցիչների պահվածքն է։ Այդ կուսակցության ոչ մի անդամ և պետական ոչ մի պաշտոնյա, լղոզված ու կցկտուր խոսքերից բացի, երբևէ փոխզիջման վերաբերյալ հրապարակային հստակ հայտարա­րությամբ հանդես չեն եկել։ Հասարակությանը խաղաղության նախապատրաստելու և դրա ընդդիմախոսներին հակադար­ձելու գործում նրանք փաստորեն լքել, մենակ են թողել իրենց նախագահին։ Այնինչ դա պետք է լիներ ոչ թե «Հայ ազգային կոնգրեսի», այլ առաջին հերթին հենց իրենց գործը»,- իշխանության բոստանը քար է նետում ՀԱԿ առաջնորդը: Թեպետ Տեր-Պետրոսյանը նշել է, որ ՀԱԿ-ը չի գնալու ՀՀԿ-ի հետ կոալիցիոն համագործակցության, այնուամենայնիվ սա Սերժ Սարգսյանին ուղղված շատ կոնկրետ համագործակցության առաջարկ է: Այսպիսով՝ հողերի վերադարձի հարցում  Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի մոտեցումը ՀԱԿ-ի՝ «ցանկալի և նախընտրելի»  ըննդիմություն քարտբլանշն է դառնում: Եթե արտաքին օղակը Սերժ Սարգսյանի շուրջ սեղմվում է, և նա գնալու է զիջումների, ապա ընդդիմության ճամբարում Տեր-Պետրոսյանի ներկայությունն ու մոտեցումները քաղաքական անփոխարինելի նվեր են նրա համար: ԼՂՀ հարցի կարգավորումը ազգային գերխնդիր է, և դրա լուծման պատասխանատվությունը, առավել ևս եթե հայկական կողմը տարածքային զիջման է գնալու, օդ ու ջրի նշանակություն ունի ցանկացած գործող իշխանության համար: Հետևաբար Սերժ Սարգսյանը իրենից կախված ամեն ինչ պետք է անի, որ ՀԱԿ-ը հնարավորինս լայն ներկայացվածություն ունենա ապագա ԱԺ-ում: Սա գլխավոր քաղաքական խնդիրն է, որին ՀԱԿ առաջնորդը փորձեց լուծում տալ: Փաստորեն, 2017 թվականի ընտրությունների ժամանակ ՀԱԿ ստացած ձայները, քաղաքական բառապաշարով ասելու դեպքում, խորհրդանշելու են հասարակության այն զանգվածների կարծիքը, ովքեր կողմ են տարածքների վերադարձմանը: Վստահաբար Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին ձեռնտու է ունենալ հենց այսպիսի ընդդիմություն: Իսկ թե Հայաստանում ինչպես են անցկացվում ընտրությունները, քննարկման առանձին թեմա են, որոնց վերաբերյալ Տեր-Պետրոսյանի նախկին ելույթներում մանրակրկիտ վերլուծություններ ունեն: Կարինե  Սարիբեկյան

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am